-
19.02.2014|
12:41
Կիևում երեկվա իրադարձությունների արդյունքում սպանվել է «Вести» թերթի լրագրող Վյաչեսլավ Վերեմիյը: Լուրը հաստատել է թերթի գլխավոր խմբագիր Իգոր Գուժվան իր ֆեյսբուքյան էջում:
-
19.02.2014|
11:55
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի գլխավորած պատվիրակությունը փետրվարի 19-21-ն աշխատանքային այցով կգտնվի Նիդերլանդների Թագավորությունում:
-
19.02.2014|
11:44
ՀՀ մշակույթի նախարարությունը խոր վշտով հայտնում է, որ փետրվարի 18-ին, 56 տարեկան հասակում կյանքից անժամանակ հեռացել է Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի գլխավոր նկարիչ Վահագն Վաչագանի Թևանյանը:
-
19.02.2014|
11:40
Գերմանիայի Մորիցբուրգ-Սաքսոնիա-Անհալթ երկրամասի արվեստի թանգարանում փետրվարի 20-ից մինչև մայիսի 4-ը կկայանա «Մինաս և Նարեկ Ավետիսյան. մոդեռնը և ավանգարդը Հայաստանում» ցուցահանդեսը:
-
19.02.2014|
00:06
Կիսով չափ Գանդիի, կիսով չափ Դոն Կիխոտի հովերով տարված Րաֆֆի Հովհաննիսյանը, նախագահական ընտրություններից մեկ տարի հետո, այսօր ազգային զեկույցով է ներկայացել, անգամ սիրո խոստովանություն է արել ընտրազանգվածին, թե՝ «ձեզ բոլորիդ լիքը կարոտել էի»:
-
18.02.2014|
22:25
Սիրիայում իշխանության դեմ դուրս եկած զինված խմբավորումներում ընդգրկված անձանց թիվը գերազանցում է 100 հազարը: Նման տվյալներ հրապարակել է ՌԴ ԶՈՒ շտաբը, ինչը համընկնում է Սիրիայի և ԱՄՆ-ի հատուկ ծառայությունների հրապարակած տվյալների հետ:
Մոսկվային առավել մտահոգում է արտասահմանցի ապստամբների թվի աճը:
-
18.02.2014|
22:23
Այսօր առավոտյան Երկիր մոլորակի կողքով երկնաքար է անցել: Նրա պարագիծը եղել է 270 մ, արագությունը 1 վայրկայնում կազմել է 12 կմ: Երկնաքարի նվազագույն հեռավորությունը Երկրից եղել է 3,5 մլն կմ: Գիտնականները դրան տվել են 2000 EM26 պայմանական անվանումը։
-
18.02.2014|
22:19
Մարտի 1-ի թեմային պետք է առավելագույնս զգույշ մոտենալ: Հատկապես վերջին երկու տարվա ընթացքում, երբ դեպքերն այնպես զարգացան, որ դժվարացավ «թացը չորից» տարբերակելը, երբ նախկին դահիճների արարքները ժամանակավորապես մոռացվեցին կամ սառեցվեցին ընդդիմության մի հատվածի ջանքերով, երբ այսօր Մարտի 1-ի զոհերի հարազատներից ոմանք արտագաղթել են և հնարավորություն չեն ունենալու այդ օրն իրենց զավակների գերեզմանին այցելելու և մի ծաղիկ դնելու:
-
18.02.2014|
17:38
2014 թվականին բանակցային գործընթացի ակտիվացումը կախված է այն հանգամանքից, թե որքանով են Երևանը և Բաքուն պատրաստ փոխզիջումների:
-
18.02.2014|
17:28
«Գուրգեն Մարգարյան» բարեգործական ՀԿ-ի հայտարարությունը Հայոց բանակի սպա Գուրգեն Մարգարյանի մահվան 10-րդ տարելիցի կապակցությամբ.